Համաշխարհային խոշոր գերտերությունները նախկինի պես ցանկանում են վեճ գցել տարածաշրջանի երկրների միջև: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Հուսով եմ, որ տարածաշրջանի որոշ երկրների ղեկավարներ տեսնում են իրականությունը և նպաստում տարածաշրջանային պետությունների միջև համերաշխության ամրապնդմանը»,- ասել է նա:
Իրանի նախագահը դատապարտել է Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի կողմից տարածաշրջանի հանդեպ ընդունված մոտեցումը՝ հայտարարելով, որ տարածաշրջանի երկրների նկատմամբ Վաշինգտոնի և Թել Ավիվի թշնամությունը զարմանալի չէ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը տարիներ շարունակ թալանել են տարածաշրջանի հարստությունն ու նավթը, զենք վաճառել տարածաշրջանի երկրներին՝ շրջանում պատերազմի կրակը պահելու համար: