ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միասին կշարունակեն աշխատել Արցախի խնդրի շուրջ

9

Չնայած ԱՄՆ-ն չի ընդունում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, սակայն կան հարցեր, որոնց շուրջ աշխատանքները կարող են միասին շարունակվել, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ շեշտելով, որ խոսքը գնում է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղության մասին: 

Ուորլիքը շեշտել, որ կարելի է դասեր քաղել ուկրաինական դեպքերից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության առումով: