ԱՄՆ-ն ու Իսրայելն անհանգստացած են, որ Իրանը ռուսական С-300 գնելու մտադրություն ունի

23

Ամերիկայում անհանգստացած են ՌԴ-ի կողմից Իրանին հակաօդային պաշտպանության առաջատար համակարգեր` С-300 վաճառելու հնարավորությունից, հաղորդում է CNN-ը:

Թեհրանին С-300-ի վաճառքը կնշանակի, որ ամերիկյան և իսրայելական ռազմական ինքնաթիռները չեն կարողանա անհրաժեշտության դեպքում աննկատ ներթափանցել Իրանի օդային տարածք և ռմբակոծել այդ երկրի միջուկային օբյեկտները:

Նշվում է նաև, որ վերոհիշյալ համակարգերի վաճառքը չի խախտում ՄԱԿ-ի պատժամիջոցային որոշումները, քանի որ  С-300-ը հարձակողական զենք չի հանդիսանում, բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է քննադատել ՌԴ-ի և Իրանի միջև գործարքը: