ԱՄՆ բանակի շտաբի ղեկավար Մարկ Միլլին վստահ է, որ Եվրոպա լրացուցիչ ուժեր են հարկավոր ուղարկել՝ Ռուսաստանին նոր ռազմական գործողություններից հետ պահելու նպատակով: Գրում է The Times-ը:
Գեներալը հրահանգել է ուսումնասիրել Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը, և ծրագրում է ստացված արդյունքները տրամադրել պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին Սպիտակ տան կողմից գործողությունը հաստատելու համար:














