ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված 2017 թվականին ռազմական կարիքների համար ծախսերին վերաբերող «Մագնիտսկու օրենքը» տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա, գրում է kommersant.ru-ն:
Նշենք, որ 2012 թվականին ընդունված օրենքը պատասխանատվություն է ենթադրում նրանց համար, ովքեր խախտում են մարդու իրավունքները: Այն նախատեսում է ռուս պաշտոնյաների համար վիզայի տրամադրման արգելք և նրանց ակտիվների սառեցում: Այժմ համանման միջոցներ կարող են կիրառվել ցանկացած երկրի քաղաքացու նկատմամբ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել ցանկացած օտարերկրացու նկատմամբ, ով, իր կարծիքով, պատասխանատվություն է կրում «սպանությունների, խոշտանգումների և մարդու իրավունքների դեմ այլ մասշտաբային խախտումների համար: Պատժամիջոցները կարող են կիրառվել նաև կոռուպցիոն գործողությունների, առևանգումների և այլ իրավախախտումներին ներգրավվածության դեպքում: