ԱՄՆ-ն հույս ունի՝ մոտ ապագայում Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը կհանդիպեն

7

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ-ն հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման հարցով հանդիպում տեղի կունենա: Տեղեկացնում է Trend գործակալությունը:

Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ ԱՄՆ շահագրգռված է հակամարտության կարգավորման գործում և պատրաստ է ակտիվորեն համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ, հայտնել է դիվանագետը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հունիսի 12-ի հանդիպումը չի կայանա: