Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ անելու է ԼՂ հարցը կարգավորելու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Գրում է 1news.az կայքը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում կշարունակենք ակտիվ գործունեություն ծավալել և հնարավոր ամեն ինչ կանենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- նշել է դեսպանը:
Նշենք, որ Մորնինգսթարն այս հայտարարությունն արել է՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը նշանակելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ հայտարարության՝ Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 12-ին Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: