ԱՄՆ-ի տնտեսությունն ամենամեծն է աշխարհում։ 2016 թվականին այս երկրի ՀՆԱ-ն կազմել է 18 տրիլիոն դոլար, որը համաշխարհային տնտեսության 24.3%-ն է։ Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում անելով Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը։
ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը՝ 11 տրիլիոն դոլար (համաշխարհային տնտեսության 14.8%-ը)։ Երրորդ տեղում Ճապոնիան է՝ 4.4 տրիլիոն դոլարով (համաշխարհային տնտեսության 5.9%-ը)։
Խոշորագույն տնտեսությունների ցանկում հաջորդ երեք տեղերը եվրոպական երկրներն են։ Չորրորդ տեղում Գերմանիան է՝ 3.4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով (համաշխարհային տնտեսության 4.5%-ը), որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (2.9 տրիլիոն դոլար, 3.9%) և Ֆրանսիան (2.4 տրիլիոն դոլար, 3.3%):
7-րդ տեղը զբաղեցնող Հնդկաստանի ՀՆԱ-ն 2.1 տրիլիոն դոլար է, որը համաշխարհային տնտեսության 2.5%-ն է։
8-րդ տեղում Իտալիան է (1.8 տրիլիոն դոլար, 2.5%), 9-րդում՝ Բրազիլիան (1.8 տրիլիոն դոլար, 2.4%), իսկ տասնյակը եզրափակում է Կանադան (2.1 տրիլիոն դոլար, 2.1%)։
Այսպիսով, ԱՄՆ տնտեսությունն ավելի մեծ է, քան 3-րդից 10-րդ տեղերը զբաղեցնող երկրներինը միասին վերցրած։ Այն նաև 7 տրիլիոն դոլարով գերազանցում է Չինաստանին։