ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող աննախադեպ տեսանյութեր, որոնց վրա առաջին անգամ պատկերվել են Ցեղասպանության տարիներին Թուրքիայից գաղթող հայերը: Հաղորդում է Ամերիկայի Ձայնը:
Կոնգրեսի գրադարանում հայտաբերված տեսանյութերում պատկերված են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստակնները, մասնավորապես հայ որբերը, ովքեր տեղակայվում են նավերում և հեռանում Ստամբուլից:
Մինչ օրս ցեղասպանության հետ կապված մենք ունեինք միայն լուսանկարներ, և այս տեսանյութերն իրենց տեսակի մեջ բացառիկ են:
Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից: Բոլոնիայի կինոփառատոնի վերականգնված ֆիլմերի փառատոնի պատասխանատու Մերիան Ուինսկին, ով բացահայտել է այդ տեսանյութերը, նշում է, որ դրանք նկրահանվել են 1923թ. Թուրքիայի տարածքում: «Ես նկատեցի, որ կադրերում Ստամբուլն է, և հայ որբերը, որոնց խնամում էին բրիտանացիները»:
Մինչ Կոնգրեսի գրադարան հասնելը, տեսանյութերը պահվել են Օրեգոնի Պատմական Հասարակության պահոցում:














