ԱՄՆ թուրքական 150 կազմակերպություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքար է սկսել

14

ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee – TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Sabah» թերթի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է ԱՄՆ հասարակությանն իրազեկել և ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք: