Միացյալ Նահանգները խզում է կապերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է regnum.ru-ն:
«Չինաստանն ամբողջովին վերահսկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ չնայած նրան, որ վճարում է տարեկան միայն 40 միլիոն դոլար՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների կատարած վճարներին՝ տարեկան շուրջ 450 միլիոն դոլար»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: CNBC-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՀԿ-ն «չի կարողացել իրագործել խիստ անհրաժեշտ բարեփոխում», և ԱՄՆ-ն «այսօր կդադարեցնի իր հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և կներդնի այդ միջոցներն աշխարհում ուրիշ նպատակ իրագործելու համար, որպեսզի բավարարի հանրային առողջապահության ոլորտում հրատապ համաշխարհային պահանջմունքները»:














