ԱՄՆ-ը պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրում է Արմենպրեսը՝ հղում անելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին:
Պատվիրակության կազմը հայտնի կլինի շատ շուտով և այդ մասին կհայտարարվի, նշել է դեսպանը: