Ամերիկացի համանախագահը օգտակար է համարում լսել Թուրքիայի տեսակետը Արցախի վերաբերյալ

14

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծիք է հայտնել Արցախի վերաբերյալ Թուրքիայի կառավարության վերջին շրջանում աչքի ընկնող ակտիվության մասին՝ նշելով. «Օգտակար է լսել Թուրքիայի կառավարության տեսակետը տարածաշրջանային հարցերի՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»: