Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: Հաղորդում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով «Haberler.com»-ին:
Պանգալուսը նման արտահայտություն է արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս:
Նշվում է, որ 2 երկրների առափնյա նավերի բախման միջադեպի թեմայով հաղորդման ժամանակ Հունաստանի նախկին ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույնն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»: