Կանադայում քաղցկեղի աճը պայմանավորված է ֆոլաթթվի հետ: Այս մասին հայտարարեց Կենսաբան Դոլորես Ղափանցյանը՝ խոսելով ալյուրի հարստացման մասին:
Կեսաբանը նշեց, որ որևէ մեկիս հստակ հայտնի չէ, թե ի՞նչ են խառնելու հացին, որքա՞ն է խառնվելու, և իրո՞ք պահպանվելու են նշված միլիգրամները։
Ղափանցյանի խոսքով՝ հավելանյութը պարունակում է նաև երկաթ, ինչը ավելի ծանր հետևանք կարող է ունենալ առողջության վրա, քանի որ մարդը տարբեր սննդամթերքներից բավարար չափով երկաթ ստանում է։
Կենսաբանը առաջարկում է ցորենի թեփ խառնել ալյուրին: «Թեփն իր մեջ պարունակում է ֆոլաթ, որը յուրացվում է մեր օրգանիզմում՝ ի տարբերություն ֆոլաթթվի, և անհրաժեշտ է պարզապես ալյուրի մեջ խառնել ցորենի թեփը և խնդիրը լուծված կլինի»,- ասաց նա։














