Սերժ Սարգսյանի եղբայրը, Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել իր հաշվներից մեկում եղած ամբողջ 30 մլն դոլարը նվիրել պետությանը, այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այդ 30 մլն դոլարը կալանքի տակ է: Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել էր, որ եթե փողը կալանքից ազատեն, պատրաստ է մի մասը նվիրաբերել իր նախընտրած ոլորտներին:
«Ինձ ասում են, որ վերջերս նա պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 մլն դոլարը վերադարձնել պետական բյուջե: Այսինքն՝ որպեսզի չսպասենք մենք բոլոր պրոցեդուրաներին: Մենք այս բոլոր գումարները պետք է վերադարձնենք: Իմ կարծիքով՝ այս վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն մեր զինված ուժերի վրա: Ընդհանուր առմամբ, մենք պետք է որպես հանրություն շատ հստակ վերաբերմունք ցուցաբերենք այս դեպքերի նկատմամբե,- ասաց նա: