Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով», – այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Կատարվում է նախաքննություն:











