ԱԺ-ում կոնտակտավոր կա. նիստերի դահլիճ այսուհետ ձեռնոցով և դիմակով

18

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, այսուհետ պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն, նրանց դա կբաժանեն մուտքի դիմաց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանը հարցրեց, թե որն է նման փոփոխության պատճառը: ԱԺ նախագահը նշեց, որ կոնտակտավոր անձ կա խորհրդարանում:

Խորհրդարանում լուրեր են տարածվել, որ կոնտակտավոր անձը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր նազելի բաղդասարյանի օգնականն է, ով վերջին օրերին մասնակցել է նաև հանձնաժողովի նիստերին: