ՀՀ Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:
103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության 4 անդամները, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:











