ԱԺ դռնփակ նիստից դուրս եկած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ ֆինանսական ծանր իրավիճակում հայստնվել է ոչ միայն Հայաստանտ. «Որ ամբողջ աշխարհում է այդպես, որոշակի պատասխան տալ, թե երբ կընդհատվի այս ընթացքը, շատ դժվար է: Բայց նաև կանխատեսումներ կան, որոնք պետք է իրագործել: Այս հարցն ենք մենք հիմա քննարկում արտահերթ նիստում, որին մասնակցում է նաև Կենտրոնական բանկի նախագահը»;
Սահակյանի՝ Կառավարության հրաժարական տալուն վերաբերող հարցին պատասխանել է, որ նախորդ տարի հնարավոր չէր կանխատեսել, որ այսօր այս իրավիճակն է լինելու, նավթի գներն են իջնելու, տարբեր գործընթացներ են տեղի ունենալու, և վստահեցրեց, որ ՀՀ Կառավարությունն աշխատում է ֆորս-մաժորային իրավիճակում:











