ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդմիջում հայտարարելուց առաջ տեղեկացրեց, որ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով հիվանդ կա, և կասկածները հաստատվել են:
Միրզոյանը նշեց, որ ձեռնոցներ և դիմակներ կրելը ոչ թե պարտադրանք է, այլ յուրաքանչյուրի անվտանգության համար է դա ասվում: Ինչ վերաբերվում է վարակված աշխատակցին, ապա նա մեկուսացված է, և շփման շրջանակը պարզվում է:














