Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը, համագործակցել է Ռուսաստանի հետ. Պուտին

67

«Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը, համագործակցել է Ռուսաստանի հետ, աշխատել է նրա հետ, մենք դա շատ ենք գնահատում»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է aravot.am՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

«Նա շատ վառ էջ է գրել թուրքական պետականության պահպանման և վերականգնման մեջ, շատ բան է դրա համար արել,- նշել է Պուտինը՝ հավելելով,- Աթաթուրքը հիմնել է ժամանակակից թուրքական պետությունը, դրել է դրա հիմքերը»: