Չորեքշաբթի օրը սպասվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընդգրկված լինելու արտահերթ նստաշրջանի օրակարգում կամ, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել:
Սակայն հայտնի է, որ արտահերթ նստաշրջան հրավիրվելու է ոչ թե կառավարության, այլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ կան հարցեր, որոնք այս ընթացքում չեն քննարկվել: Միևնույն ժամանակ նկատենք, որ հենց չորեքշաբթի օրը՝ հուլիսի 8-ին, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի հարցը եւ չի բացառվում, որ այդ հարցն էլ ընդգրկվի օրակարգում:











