Ազատ, արդար ընտրությունների համար կարևոր է իշխանության կամքը

9

Վարդան Օսկանյանը ազատ ընտրություններ անցկացնելու համար գտնում է, որ քաղաքական կամք է հարկավոր, իսկ ինչ վերաբերվում է միասնական շտաբին, ապա դա կարող է նպաստել ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, սակայն վերջիվերջո կարևոր է իշխանության քաղաքական կամքը: Օսկանյանը վստահ է, որ եթե մենք մեկ անգամ ևս անցկացնենք ընտրություն, որին ժողովուրդը չհավատա, մենք ոչ մի առաջընթաց հաջորդ հինգ տարիներին չենք ունենալու. «Ով ուզում է՝ թող ընտրվի, թող ընտրվի արդար, ժողովրդի կամքով, պարտվողները թող շնորհավորեն: Մեր խնդիրը սա պետք է լինի»,- շեշեց նա: Իսկ այն հայտարարությանը, թե կոալիցիա չկա. «Իմ արածը զուտ քաղաքագիտական իմաստով բացատրություն է եղել: Թե այս հինգ տարիներին ինչպիսի հարաբերություններ է եղել կոալիցիայի միջև, ես մասնակցություն չեմ ունեցել և դրան չեմ կարող գնահատական տալ»,- հստակեցրեց Օսկանյանը: Վ. Օսկանյանը վստահ է, որ միայն ընտրություններով է հնարավոր փոխել երկրի վիճակը: «Եթե ժողովուրդը չի ցանկանում որևէ բան փոխել ազատ և արդար ընտրություններով, թող չփոխի: Միգուցե մենք ենք սխալ գնահատական տալիս: Եթե ժողովուրդը գոհ է իրավիճակից, թող չփոխի: Եթե ժողովուրդը դժգոհ է, կփոփոխի՝ այսօր լուրջ այլընտրանքներ կան, բայց որպեսզի ժողովուրդը զգա, որ իսկապես այդ այլընտրանքն ունի, պետք է համոզված լինի, որ ընտրություններն ազատ են լինելու»,- մեկնաբանեց Վ. Օսկանյանը: