Ազատության հրապարակում մանուկների տոնը խաթարվել է

27

Երեխաների օրվան նվիրված միջոցառումը խաթարվել է ուժեղ քամու պատճառով: Քամին պոկել է բոլոր պաստառները՝ դրանք նետելով մարդկանց վրա: Բեմում երեխաներին զվարճացնող ծաղածուները մարմնական վնասվածքներ են ստացել: Իսկ միջոցառումը վեր է ածվել խառնաշփոթի: Երեխաները վնասվածքներ չեն ստացել: