Ադրբեջանցի երգչի ձայնը չանցավ. Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա դրեզդենյան բեմում

15

Հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին ելույթ կունենա դրեզդենյան հայտնի «Semper Opernball»-ում: Այս մասին երգչուհին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջի միջոցով:

«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում», – գրել է նա: