Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 20 հազարը

16
Համավարակի մեկնարկից ի վեր ադրբեջանցի բժիշկների կողմից երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 20 324 դեպք: Մեկ օրում ավելի քան 500 մարդ է վարակվել, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս 523 դեպք, բուժվել է 451 մարդ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում հայտնաբերված է կորոնավիրուսային վարակի 20 324 դեպք, բուժվել է 11 742 մարդ, մահացել է 250-ը, 8332-ը շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում», – հայտնել են շտաբից:

Երկրում մասնագետներն իրականացրել են վարակի առկայությունը ստուգող ավելի քան 515 հազար թեստավորում: