Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 325 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այսօր Ադրբեջանում ևս 248 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 101 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 5 քաղաքացի մահացել է»,- նշվում է հրապարակումներում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6.260 է, 3.665 մարդ առողջացել է, 76 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 2.519 հիվանդ կա, որից 96-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։














