Բաքվում ավարտվել է Բարձր մակարդակի ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության 12-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև պարզվել են ապագայի համար համատեղ գործունեության ուղղություններն ու համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների պլանը:
Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև:














