Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն է. Լիբերման

13

Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլև «միջկրոնական և միջժղովորդական» տոլերանտության օրինակ: Այս մասին հայտարարել է Իսրայելի ՊՆ նախարար, երկրի նախկին ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Լիբերմանի խոսքով՝ երկրների միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների սերտ և շահավետ համագործակցությունը կշարունակվի դեռ երկար տարիներ: