Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Իսրայելից գնված LORA (Lоng-Range Artillery Missile) օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներին:
Այն նախատեսված է ենթակառուցվածքների, ՀՕՊ համակարգերի խոցման համար: Հրթիռը կառավարվում է թռիչքի ամբողջ ընթացքում: LORA-ի հեռահարությունը 150-300 կմ է, 10 մետր շեղմամբ:
Այն համեմատելի է ռուսական Իսկանդեր-Է-ի հետ: