Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ նախագահ Իլհամ Ալիևի և ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու նպատակով։ Հաղորդում է ВВС-ին:
Աղբյուրը գրում է, որ Ադրբեջանն իսլամական այն փոքրաթիվ երկրներից է, որը լավ հարաբերությունների մեջ է Իսրայելի հետ, և վաղուց է վերջինից զենք գնում։ Փորձագետների կարծիքով՝ այս այցը ևս նման նպատակ է հետապնդում։
Ա․ Լիբերմանը սեպտեմբերի 12-13-ը այցելել էր Վրաստան, այնուհետև՝ Ադրբեջան։