Ադրբեջանն ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը

4

Ադրբեջանը 2015-ին պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերը ավելացրել է 13.5 տոկոսով՝ հասցնելով 3 մլրդ 221. 4 մլն մանաթի, հայտնում է Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ 2015-ին ընթացիկ ու կապիտալ բյուջետային ծախսերը պաշտպանության ոլորտում կազմել են 3 մլդ. 221.4 մլն մանաթ, ինչը 13.5 տոկոսով կամ 383.3 մլն մանաթով շատ է, քան 2014-ին: Ընդ որում՝ պաշտպանական նպատակներով ընթացիկ բյուջետային ծախսերը կազմել են 1 մլրդ 700.8 մլն մանաթ, ինչը 12.2 տոկոսով շատ է 2014-ի ցուցանիշից»,- նշվում է 2015-ի պետբյուջեի կատարման մասին նյութերում: