Ադրբեջանի սահմանապահ զորքերը 5 կմ երկարությամբ դրոշ են անցկացնում սահմանով

41

Ադրբեջանի սահմանապահ զորքերը 5 կմ 100մ երկարությամբ Ադրբեջանի դրոշը սկսել են անցկացնել սահմանով: Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Այն իրենց ուսերին տանում են 5000 զինծառայող ռազմական ուղղաթիռների և ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ: Այս ակցիան կրում է «Ծառայել հայրենիքին մեր երդումն է, մեր նպատակն է»…

Միջոցառումն ուղեկցվել է ռազմահայրենասիրական տարբեր միջոցառումներով, իսկ Էլչին Գուլիևը հայտարարել է, որ շուտով այդ դրոշն անցնելու է «թշնամու կողմից օկուպացված, իսկ մեր կողմից ազատագրված հողերով»…