Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է, որ դժգոհ է ռուսական սպառազինությունից

11

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ խիստ դժգոհ է Ռուսաստանի մատակարարած սպառազինության որակից: Մասնավորապես, նշվել էր, որ Բաքուն թերություններ է գտել T90C տանկերում, Սմերչ զենիթահրթիռային համալիրներում և այլ զինատեսակներում:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը և սադրիչ բնույթ են կրում: Մենք ընտրում ենք լավագույն, առավել որակյալ և արդյունավետ ռազմական արտադրանքը, որն անհրաժեշտ է մարտական ներուժն ավելացնելու համար օկուպացված տարածքներն ազատագրելու նպատակով», – նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում: