Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով

5

Ադրբեջանի խորհրդարանում ընդունվել է 2019թ. բյուջեի նախագիծը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի 2019թ. բյուջեի նախագծի համաձայն՝  երկրի պաշտպանական ոլորտին հատկացվելու է 3 մլրդ 38 մլն մանաթ (1 դոլարի փոխարժեքն է 1,7 մանաթ): 

Ըստ բյուջեի նախագծի՝  Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ ավելանալու են 132 մլն մանաթով (4,6 տոկոսով):