Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները կընդլայնվեն: Այդ մասին վերջինս հայտնել է` ընդունելով ռուսաստանյան «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովին:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջեւ կապերը զարգանում են բոլոր ոլորտներում, գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջև տնտեսական, այդ թվում` էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ:














