Ադրբեջանի հրթիռա-հրետանային զորքերը անցկացրել են պլանային զորավարժություններ՝ մարտական կրակոցներով: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Զորավարժությունների ժամանակ հրետանային հարվածներ են հասցվել պայմանական հակառակորդի միայնակ ու խմբային թիրախներին՝ օպտիկական ու ռադիոտեխնիկական հետախուզության միջոցների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:














