Ադրբեջանի իշխանությունները որոշել են մեծացնել պաշտպանական և անվտանգության ծախսերը: Պաշտպանական ծախսերի համար հատկացված միջոցները 2.739 միլիարդ մանաթից ավելացել են մինչև 2.905 միլիարդ մանաթ (մոտ 1.6 միլիարդ դոլար):
Այդ գումարից պաշտպանական ուժերի համար նախատեսված միջոցները 1.366 միլիարդ մանաթից ավելացել են մինչև 1.384 միլիարդ մանաթ, ազգային անվտանգության համար՝ 111.65 միլիոնից՝ 130.38 միլիոն մանաթ: Պաշտպանական և անվտանգության ոլորտում հետազոտությունների համար նախատեսված միջոցների ծավալը մնացել է անփոփոխ՝ 2.663 մլն մանաթ: