Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են սկսել` ներգրավելով զորքերի բոլոր տեսակները: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Զինավարժանքները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը:
Զինավարժանքներին կմասնակցի 15 հազար զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, 200-ից ավելի հրթիռային ու հրետանային սարքեր, մինչև 20 միավոր ավիացիա, հակաօդային պաշտպանության սարքեր:
Զինավարժանքների անցկացման վայրն ու տևողությունը չեն հաղորդվում:














