Հայկական Զինված ուժերի գերմանա-ֆրանսիական արտադրության «ՄԻԼԱՆ» հակատանկային կայանը ադրբեջանցիների մոտ խուճապ է առաջացրել, հաղորդում է APA գործակալությունը:
Ադրբեջանցիներն այնքան են անհանգստացել այս զինտեխնիկայի առկայության համար, որ դիմել են Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջելով պարզաբանել «ՄԻԼԱՆ» կայանի՝ Հայաստանին վաճառելու փաստը:
Հարցման համաձայն Ադրբեջանը այս երկրներից ուզում է պարզել, թե ինչ իրավունքով են մեր երկրին այդ հակատանկային համակարգը՝ մոռանալով, որ Եվրոպական երկրները հավասարապես իրավունք ունեն զինտեխնիկա վաճառել և՛ Հայաստանին, և Ադրբեջանին:
Նշենք, որ այս իմֆորմացիան ադրբեջանական կողմը իմացել էր Razm.info հայկական կայքից: