Ադրբեջանը 2 շաբաթով ուժեղացված կարանտին է հայտարարում

20

Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբը որոշում է կայացրել երկրի որոշ շրջաններում ուժեղացված կարանտին մտցել հունիսի 21-ից մինչեւ հուլիսի 5-ը փակել:

Այդ ընթացքում Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Եվլախ, Լենքորան եւ Մասալի քաղաքներում մարդիկ պարտավոր են գտնվել բնակարաններում եւ տներում: Ելքի թույլտվություն հնարավոր կլինի ստանալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ոստիկանության բաժին կարճ հաղորդագրություն հղելու ձեւով: Փակվում են առեւտրական կետերը, վարսավիրանոցները, թանգարանները:

Մինչեւ օգոստոսի մեկը փակ կլինեն սահմանները: