«Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում»,- այս հայտարարությունը տեղ է գտել ՌԴ ԱԳՆ կայքում Սերգեյ Լավրովի հունիսի 17-18-ին Ադրբեջան կատարած այցի նախաշեմին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է, որ 2013 թվականին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 3.5 միլիարդ դոլար: «Ադրբեջանի հետ արտաքին առևտրի ոլորտում ընդգրկված են մեր ավելի քան 500 ընկերություններ»,- ասել է Լուկաշևիչը:














