«Վերջին շրջանում ադրբեջանական բանակում այնքան մահվան ելքով դեպքեր են տեղի ունենում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը արդեն չգիտի, թե իրավիճակից ինչպես ելք գտնի: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, շարունակում է ապատեղեկատվություն տարածել, ինչի նպատակը միջազգային հանրության շրջանում ղարաբաղյան կողմին որպես նախահարձակ կողմ ներկայացնելն է>,- ասաց Ս. Հասրաթյանը` հավելելով, որ ԼՂՀ պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը: