Ադրբեջանը կգնի նոր և ժամանակակից սպառազինություն

17

Ադրբեջանը կգնի նոր և ժամանակակից սպառազինություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ստամբուլում անցկացվող IDEF-2019 միջազգային պաշտպանական ցուցահանդես այցելած նախարարը նշել է, որ ցուցահանդեսին ներկայացված են ժամանակակից զենք ու սարքավորումներ:

Հասանովը նշել է, որ որևէ երկրից սպառազինություն գնելուց առաջ Ադրբեջանը սկզբում լուրջ փորձարկումներ է անցկացնում: «Փորձարկումները տևում են ոչ թե 1-2 օր, այլ երբեմն 6 ամիս, անգամ մեկ տարի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: