Ադրբեջանը լուրջ պատրաստվում է պատերազմի, բայց ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է պաշտպանել մեր երկիրը. Ս. Օհանյան

15

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով Ադրբեջանի գերատեսչությունը լուրջ պատրաստվում է պատերազմի, և իրենք դրա մասին տեղյակ են, լուրջ հետևում են:

ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ հայկական կողմի համար մտահոգիչ է, բայց. «Բաքվի հատկացված միջոցները սպառազինությանը արդեն դուրս է եկել այն շրջանակներից, որ կարող էին այս կամ այն կերպ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացում, և իրենց գերատեսչությունը լուրջ պատրաստվում է պատերազմի, և մենք դրա մասին տեղյակ ենք, լուրջ հետևում ենք։ Մենք ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, բայց մենք էլ հետ չենք մնում, մենք էլ ենք զարգացնում մեր ռազմական կարողությունները և ՀՀ Զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել մեր երկիրը»,- ասաց նախարարը: