Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից

11

Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչև 5 մլրդ խ/մ գազ մատակարարելու մասին, և առաջիկայում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն, այս մասին  Մախաչկալայում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աստանինը: Հաղորդում է «Արմենպրես»-ը:

Աստանինը նաև նշել է, որ ընթացիկ տարում ընկերությունը Մոզդոկ-Կազիմագոմեդ մայրուղային գազատար խողովակաշարի որոշ հատվածներում վերանորոգման և կրակային աշխատանքներ է կատարել, ինչի հաշվին ապահովվել է Ադրբեջան գազի հուսալի արտահանման փոխադրումը: