Interfax-ի աղբյուրների համաձայն փոխանցմամբ՝ ադրբեջանական հինգ տանկ շրջափակման մեջ է ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ. «Արցախի ՊՆ հմուտ գործողությունների արդյունքում՝ Մարտակերտի շրջանում ադրբեջանական տանկերը հայտնվել են շրջափակման մեջ, ձեռնարկվում են գործողություններ դրանց ոչնչացման կամ գրավման ուղղությամբ»,-հայտնում է կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ լարվածությունը պահպանվում է շփման գծի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումը Ջաբրահիլի շրջանում գործողություններ է իրականացնում ադրբեջանական բանակի կողմից գրավված մի քանի դիրքի հետ վերադարձնելու ուղղությամբ:











