Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմի հետ կա օպերատիվ կապ:
Փաշինյանը մասնավորապես ասել է.
«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի՝ ինձ»:
Հիշեցնենք, որ օպերատիվ կապ ստեղծելու մասին Փաշինյանը և Ալիևը համաձայնության էին եկել սեպտեմբերին վերջին՝ Դուշամբեում: