Ադրբեջանական կողմի գնդակոծության պահին Բերքաբերում երեխաները խաղալիս են եղել

17

Բերքաբերի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալիխանյանը մեզ հայտնեց, որ ադրբեջանական կողմի գնդակոծության պահին Բերքաբերի վնասված տան բակում երեխաները խաղալիս են եղել:

«Երկու երեխա ունեն 3 եւ 6 տարեկան, որոնք բակում խաղալիս են եղել։ Գնդակոծության ժամանակ ապահով սենյակ ունեն, դրանից են օգտվել»,- ասաց նա՝ նշելով, որ ժողովուրդը բակերում են եղել:
 
Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։